
Նորություններ
Հայաստանը ընդգրկվել է Lonely Planet-ի կողմից 2025 թվականի «թոփ 10 այցելելու երկրներ» ցանկում։
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։
Հայաստանը
գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից`
Իրանին, արեւելքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հայաստանի
Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի
մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է
(4090մ), իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ.
անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից
1,1-ը ապրում է Երեւանում: