|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Բրիտանացիները հրապարակել են ամենաթանկ և ամենամատչելի ավտովարձույթների երկրների ցանկը 11.09.2013

Բրիտանական Post Office կայքը հրապարակել է ամենաթանկ և ամենամատչելի ավտովարձակալություն ունեցող երկրների ցանկը: Ինչպես պարզվեց, ամենամատչելի ավտոմեքենայի վարձակալությունը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում է: Այստեղ մեկ շաբաթվա համար դուք կվճարեք £165 (վարձակալության արժեքի մեջ արդեն իսկ ներառված է ապահովագրությունը և 40 լ վառելիքը): Բուլղարիայում, որն աչքի է ընկնում իր մատչելիությամբ, նմանատիպ ծառայությունը կարժենա £242: Բացի նշված երկրներից, ամենամատչելի ավտովարձույթ ունեցող քաղաքների առաջի հնգյակում են հայտնվել` Լուկան, Մալթայում (£255 շաբաթական), Կորֆուն (£303) և Կրետեն (£305) Հունաստանում, որոնց հաջորդում են Տեներիֆեն (Իսպանիա, £306), Դուբլինը (Իռլանդիա, £333), Մարմարիսը (Թուրքիա, £339), Կոստա Բլանկան (Իսպանիա, £343) և Լարնական (Կիպրոս, £362):Վարկանիշային աղյուսակի հակառակ կողմում է տեղավորվել է Նորվեգիան: Օսլոյում մեկ շաբաթվա համար ավտոմեքենա վարձակալելու դեպքում ստիպված կլինեք վճարել £520` գումարած £72 վառելիքի համար, իսկ Պիզայում (Իտալիա)` £491: Ավելին, ավտովարձակալությունը Ժնևում (Շվեյցարիա), Սպլիտում (Խորվաթիա) և Զալցբուրգում (Ավստրիա) ևս բավականին մեծ վնաս կհասցնի Ձեր դրամապանակի պարունակությանը:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ