|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Toyota աշխարհահռչակ ընկերության հիմնադիրը մահացել է կյանքի 101-րդ տարում 17.09.2013

Նախորդ գիշեր Ճապոնիայում, ժամը 04:32 սահմաններում, սրտի անբավարարվածությունից 100 տարեկան հասակում մահացել է Էյդզի Տոյոդան` Toyota ընկերության հռչակավոր ղեկավարը: 
Էյդզի Տոյոդան ընկերությունում, որն հիմնադրել էր իր հորեղբայր` Սակիտի Տոյոդան, իր առաջին քայլերն է արել դեռևս 1937 թ. որպես մանածագործական արտադրության աշխատող: Ավելի ուշ ընկերությունը փոխեց ուղղվածությունն ու մասնագիտացավ ավտոարտադրության գործում: 
Էյդզին ընկերության նախագահն էր հանդիսանում 1967-1982 թ-ի ընթացքում` ջանք չխնայելով Toyota ավտոմեքենաները համաշխարհային ճանաչմանը հասցնելուն: Նրա օրոք էր մշակվել առաջին ճապոնական Crown սեդանը: 1982-1992 թթ. Տոյոդան տնօրենների խորհրդի նախագահն էր, իսկ 1992 թ-ից հետո` արդեն ընկերության նախագահն: 1999 թ-ից Էյդզի Տոյոդան Toyota ընկերության գլխավոր խորհրդականն էր:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ