|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Քնած գեղեցկուհիներ` Քաուֆդորֆի ավտոմեքենաների գերեզմանոցը, Բեռն, Շվեյցարիա 24.10.2013

Շվեյցարիայում ոչնչացվել է բնության հետ ներդաշնակ միասնություն կազմած ավելի քան 500 նմուշից բաղկացաց ամենահին ավտոմեքենաների գերեզմանոցը, որոնք պատկանում էին 30-60-ական թվականների արտադրությանը: Կոկիկ և խստագույնս կանոնակարգվող Շվեյցարիան իր համար անվայել է համարել հազարավոր ժանգոտած ավտոմեքենաների մի կույտ ունենալ իր անտառներից մեկում: 
Այս բացառիկ թանգարանը, որն իր մեջ էր ներառում 50 տարին վաղուց բոլորած ավելի քան հազար ավտոմեքենաներ, տեղակայված էր Քաուֆդորֆ կոմսության անտառում` Բեռնի շրջակայքում: Ամենավերջին ավտոմեքենաներն այստեղ են բերվել դեռևս 1975թ.:
Դատական գործընթացը տևեց մի քանի տարի, սակայն ավտոմեքենաների գերեզմանոցի տերը տանուլ տվեց այն∙ օրենքն արգելում է հին ավտոմեքենաների պահուստն անտառում: Տերը ստիպված էր աճուրդի հանել ավելի քան 795 ավտոմեքենա, որոնցից 537 այդպես էլ չգտան իրենց տերերին, չնայած այն փաստի, որ աճուրդին մասնակցում էր մոտ 3.000 մարդ: Տիրոջն աճուրդից հաջողվեց ստանալ 400 հազար եվրո:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ