ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
2014 Hyundai Elantra Sport-ի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Լոս Անջելոսում: Ավտոմեքենան ստացվել է զուսպ, սակայն` բավականին էլեգանտ ուրվագծեր: Արտաքին տեսքը ուշադրություն է գրավում սև գույնի քրոմապատ ռադիատորի ցանցով, քսենոնային լուսարձակներով և թափքի գույնին համահունչ սփոյլերով: Միևնույն ժամանակ ավտոմեքենան աչքի է ընկնում նաև քրոմապատ տարրերո և երկգույնանի 17 դյույմանոց անվային սկավառակներով:
Ինտերիերին ավելի սպորտային բնավորություն հաղորդելու համար առաջարկվում են նոր մետաղական ոտնակներ, կաշվե նստատեղեր
և ալյումինե դեկորատիվ հավելումների փաթեթ: Ավտոմեքենայի ղեկը նույնպես կաշվեպատ է, առկա է աուդիո համակարգ 6 բարձրախոսներով, ինչպես նաև` 4.3 դյույմանոց սենսորային էկրան: Արագությունը ապահովում է 2.0 լ հզորությամբ GDI 4-մխոցային շարժիչը, որը զարգացնում է 173 ձ.ու. հզորություն:
Բոլոր նորությունները