|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Հայտնվել է 2015 Mercedes-Benz S-Class Coupe-ի պաշտոնական լուսանկարը 12.02.2014

Ինտերնետում հայտնվել է, կարծես թե, 2015 Mercedes-Benz S-Class Coupe-ի պաշտոնական լուսանկարը, որի անդրանիկ ցուցադրությունը դեռևս նախատեսված է Ժնևյան ավտոսրահի շրջանակներում հաջորդ ամիս: Եթե նկարը համապատասխանում է իրականությանը, ապա այն կարելի է համարել CL-Class-ի նմանակը:Գերմանացի փորձագետներն էլ ավելի են նրբացրել S-Class Coupe Concept-ի դիզայնը, որը ներկայացված է եղել անցյալ տարի Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ, սակայն, մինչ այդ միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ սերիական տարբերակը բավականին նմանություններ է ունենալու կոնցեպտային տարբերակի հետ: Էլեգանտ և նորաձև երկդուռ կուպեն շլացուցիչ տեսք ունի` հագեցած ժամանակակից տեխնոլոգիաների ամենավերջին նորարաություններվ, որոնք օգտագործվել են վերջին S-Class-ում: Ամենայն հավանականությամբ, S63 և S65 AMG շարժիչները կփոխառնվեն սեդանից, սակայն ներքին հարդարանքում արդեն ի հայտ կգան մի շարք նկատելի փոփոխություններ: Օրինակ` կբացակայի անալոգային ժամացույցը, կփոխվի մեքենայի ղեկի դիզայնը, իսկ սրահում կավելանան մետաղյա տարրերը:Նոր ավտոմեքենայի ինտերնետային ցուցադրությունը կարող է տեղի ունենալ մոտակա օրերս, իսկ 2015 Mercedes-Benz S-Class Coupe-ի  հանրային ցուցադրումը տեղի է ունենալու մարտին Ժնևում կայանալիք ավտոսրահի ժամանակ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ