Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Այս տարվա աշնանն աշխարհն ցնծելու է նոր BMW i8 հիբրիդային սւպերքարը, ինչի առիթով հանրահայտ Louis Vuitton նորաձևության տունը բացառիկ ճամփորդային պայուսակների հավաքածու է ստեղծել: Հավաքածուն կներառի` երկու ճանապարհային պայուսակ, կիսակոշտ պորտֆել և հագուստի համար նախատեսված պատյան-ճամպրուկ: Միևնույն ժամանակ հավաքածուի պայուսակները կատարելապես համապատասխանում են սպորտային մեքենայի չսփսերին, ինչը թույլ կտա դրանք հեշտորեն տեղադրել սրահում։ Պայուսակները պատրաստված են սև ածխածնային մանրաթելերից, ներսից` երեսպատված սև և կապույտ երանգների միկրոֆիբրայով` մատնանշելով BMW i8-ի կլասիկ գունային գամման: Բռնակները պատրաստված են ներկված բնական կաշվից, որը հանդիսանում է Louis Vuitton ապրանքանիշի որակի նշան:
Պայուսակների հավաքածուն իր ուրվագծերով ամբողջովին կրկնելու է BMW i8 սպորտային ավտոմեքենայի ուրվանկարը:
BMW i8-ը BMW ընկերության առաջին հիբրիդային երկտեղ սուպերքարն է և "i" բրենդի` հաշվով երկրորդ մոդելը:
Louis Vuitton-ի պայուսակների այս շարքը հասանելի կլինի պատվերով՝ ամբողջ աշխարհում Louis Vuitton-ի խանութներում՝ սկսած 2014 թ.-ի ապրիլի 1-ից։
Բոլոր նորությունները