Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Bentley ընկերությունը Գուդվուդի Արագության Փառատոնին իր նոր սմարտֆոնն է ներկայացրել՝ ստեղծված Vertu-ի հետ համատեղ:
Շքեղ հեռախոսը, որը ստացել է Vertu Signature for Bentley անվանումը, պատրաստված է Mulsanne Speed-ի ոգով: Սա արդեն երկրորդ հեռախոսն է, որը արտադրվել է Bentley-ի և Vertu-ի 5-ամյա համագործակցության ընթացքում:
Նոր հեռախոսը պատրաստված է թանկարժեք նյութերից, որոնց թվում են ածխածնի մանրաթելը և բարձրորակ կաշին: Բացի այդ հեռախոսը ողորկված է չժանգոտող պողպատով, որը օգտատերերին կհիշեցնի Bentley ավտոմեքենայի բռնակները: Նշենք, որ կա նաև մի տարբերակ, որը թույլ է տալիս փոփոխել սմարթֆոնի դիզայնը օգտագործելով այլ թանկարժեք նյութեր:
Այժմ սկսվել է նախնական պատվերների ընդունումը, իսկ առաքումը արդեն կսկսվի սեպտեմբերի 18-ից: Գինը սկսվում է 14.500 ֆունտ ստերլինգից (մոտավորապես .800).:
Բոլոր նորությունները