|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Փոլ Վոքերի դուստրը Porsche-ի դեմ հայց է ներկայացրել 06.10.2015

2013 թ. ավտովթարի ժամանակ զոհված դերասան Փոլ Վոքերի դուստրը երկուշաբթի դատական հայց է ներկայացրել գերմանական մեքենաշինական ընկերության` Porsche AG դեմ: 16-ամյա Մեդոու Վոքերը գտնում է, որ Porsche Carrera GT մոդելն թերություններ ուներ, որոնք իր հոր մահվան պատճառն են հանդիսացել: Սակայն աղջկա պահանջած փոխհատուցման գումարի չափը չի նշվում: Հայցի համաձայն, Porsche AG-ին վաղուց հայտնի են եղել Carrera GT-ի կայունացման համակարգի հետ կապված խնդիրները, սակայն այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ քայլեր ընկերության կողմից չեն ձեռնարկվել: Գործում որպես ամբաստանյալներ հանդիսանում են Porsche Cars North America-ն և Beverly Hills Porsche-ը:Քննության արդյունքում պարզվել է, որ նախքան ծառերին բախվելը, մեքենան գնում էր 151 կմ/ժ արագությամբ: Այս և այլ փաստերի հիման վրա եզրկացություն է արվել, որ վթարի պատճառ է հանդիսացել ոչ թե տեխնիկական անսարքությունը, այլ արագության սահմանափակման խախտումը: Նման եզրակացության քննիչներն եկել են Porsche-ի տեխնիկների հետ կոնսուլտացիա անցկացնելուց հետո: Մեդոուն դերասանի միակ երեխան և ամբողջ կարողության ժառանգն է, որը նրա մահվան պահին գնահատվում էր մլն: 


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ