Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Ավտոարտադրողը պատրաստել է IS սեդանի իրական չափերին համապատասխանող կրկնօրինակը, ապահովելով այն էլեկտրական շարժիչով, երկաթի և ալյումինի օգտագործմամբ պատրաստված թափքով:
Մոդելը հավաքվել է լազերով կտրատված 1700 ստվարաթղթե շերտերից: Յուրաքանչյուր շերտի հաստությունը կազմում է մոտավորապես 10 մմ:
Համոզվելու համար, որ ամեն մի մասնիկ իր տեղում է գտնվում, բոլոր շերտերը համարակալվել են կախված հավաքման հաջորդականությունից: Ամողջ աշխատանքը կատավել է ձեռքով:
Մասերը ամրացվել են ջրային հիմքով սոսնձի միջոցով, որին անհրաժեշտ է մոտավորապես 10 րոպե ճիշտ դիրքով ֆիքսելու համար: Այսպիսով, Lexus IS-ի կրկնօրինակի վրա տարված աշխատանքը եղել է շատ դանդաղ և աշխատատար: Այնուամենայնիվ, ընկերությունում որոշեցին չհանձնվել: Ամբողջովին վերարտադրվել է նույնիսկ ավտոմեքենայի ինտերիերը: Ավտոարտադրողի կողմից մոդելի վրա տարված ամբողջ աշխատանքները տևել են մոտավորապես 3 ամիս:
Lexus IS-ը թողարկվել է օրիգամի տեխնիկայով, որպեսզի առանձնահատուկ նշվի Lexus-ի աշխատակիցների վարպետությունը, ում շնորհիվ ավտոարտադրողը բարձրորակ մեքենաներ է թողարկում:
Չնայած նրան, որ ավտոմեքենան ներկայացված է որպես 1:1 չափսի կրկնօրինակ, այն ամբողջովին շահագործելի է և կարող է օգտագործվել որպես փոխադրամիջոց:
Ստվարաթղթե Lexus IS-ը ներկայացվելու է հոկտեմբերի 8-11 Մեծ Բրիտանիայում` Grand Designs Live դիզայնի ցուցահանդեսին:
Բոլոր նորությունները