|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Նոր Լոնդոն Քեբ չինական Geely-ից 22.10.2015

Geely ընկերությունը գաղտնազերծել է մեքենայի նոր մոդելը, որը նախատեսված է լոնդոնյան տաքսիների համար: TX5 կոչվող ավտոմեքենան կհայտնվի քաղաքի փողոցներում 2017 թվականին:
Առայժմ ավտոմեքենայի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ չկան: Ավտոմեքենայի կատարողականությունը կապահովի հիբրիդային շարժիչային համակարգը: Ավտոմեքենան կարող է բավականին երկար հեռավորություններ անցնել բացառապես Էլեկտրաէներգիայի միջոցով: Ի դեպ, սա լոնդոնյան տաքսիների համար պարտադիր պայման է, որը ուժի մեջ կմտնի 3 տարի անց: 

Ավտոմեքենայի դիզայնը մշակվել է ընկերության Բարսելոնայի սրահում, որը նախկինում պատկանել է Volvo-ին: Geely TX5 ամբողջովին համապատասխանում է լոնդոնյան տաքսիների պահանջներին, այդ թվում նաև ունի 6 ուղևորի նստատեղ, հաշմանդամություն ունեցող (սայլակով) ուղևորների համար հարմարավետ փոխադրվելու հնարավորություն և փոքր շրջադարձային շառավիղ (7.6 մ):


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ