|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Bentley Bentayga 2017-ի ժամացույցը Breitling-ից 26.11.2015

Bentley Bentayga-ն արդեն իսկ հայտնի է որպես ամենաթանկարժեք ամենագնացներից մեկն աշխարհում: Ակնհայտ է, որ նմանատիպ ավտոմեքենայի հավելյալ գադջեթները չեն կարող ցածր արժեք ունենալ: Սակայն, երբեք այդպիսի բան չի պատահել, որ ներկառուցված ժամացույցն ավելի թանկ արժենա քան ավտոմեքենան:

Ժամացույցը պատրաստված է ոսկուց (վարդագույն կամ սպիտակ` ըստ ընտրության) և զարդարված է 8 ադամանդներով: Ժամացույցի թվատախտակը կարող է լինել մարգարտագույն կամ սև` ըստ գնորդի նախընտրության: 

Breitling Mulliner Tourbillon-ի գինը դեռ պաշտոնապես հայտարարված չէ, սակայն հավաստի աղբյուրները նշում են ռեկորդային 234.000 ԱՄՆ դոլար գինը: Իմիջիայլոց, հենց ավտոմեքենայի գինը սկսվում է 229.000 ԱՄՆ դոլարից:  Յուրաքանչյուր տարվա ընթացքում այդպիսի ժամացույցով  թողարկվելու է ընդմանեը 4 ավտոմեքենա, քանի որ Breitling-ում միայն մեկ մասնագետ է կարողանում պատրաստել դրանք: 1 օրինակի պատրաստումը տևում է 3 ամիս: 


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ