|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Ամենավաճառվող նոր սպորտային ավտոմեքենաները 03.12.2015

BMW-ն և Ferrari-ն շատ բարեհաջող վաճառում են իրենց նոր ներկայացված ավտոմեքենաները: Չնայած այն հանգամանքին, որ սկզբնական գներն ամենահասանելիներից չեն և ավտոմեքենաները հանրությանն են ներկայացվել բոլորովին վերջերս, արտադրված ողջ քանակությունն արդեն  իսկ վաճառված է: 

BMW-ն արդեն բաշխել է իր նոր M4 GTS սպորտային ավտոմեքենաները հետևյալ կերպ` 300-ն ուղարկվել են ԱՄՆ, 30-ը` Մեծ Բրիտանիա և 4-ը` Նիդերլանդներ:  Ավտոմեքենայի սկզբնական գինը կազմում է 142.600 EUR:

Ferrari-ի նոր F12tdf մոդելը թողարկվել է ընդամենը 799 թվաքանակով` յուրանքանչյուրը 310.184 EUR սկզբնական գնով, և չնայած իր բարձր գնին` ևս վաճառվել է ամբողջ թվաքանակով:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ