ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Ապրիլի վերջին Նյու-Յորքում կայանալիք ավտո-ցուցահանդեսին տեղի կունենա Lexus-ի նոր կոնցեպտի անդրանիկ ցուցադրությունը: Ավտոմեքենայի արտաքին և տեխնիկական տվյալները դեռևս բացահայտված չեն: Նորույթը կոչվելու է Lexus LF-Gh, որի չորս տառերից երեքն արդեն վերծանվել են` LF - Lexus Future (“Lexus-ի ապագան”), h – hybrid (“հիբրիդ”), իսկ ինչ վերաբերվում է G տառին, ապա դրա նշանակությունը դեռևս չի բարձրաձայնվել:
Որոշ փորձագետներ եզրակացնում են, որ խոսքը գնում է նոր սերնդի պրեմիում-սեդան դասին պատկանող Lexus GS-ի մասին, որի գոյությունը, սակայն, դեռևս պաշտոնապես ո՛չ հաստատվել է, ո՛չ էլ հերքվել:
Բոլոր նորությունները