|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Թունավոր սարդերը խոչընդոտ են հանդիսացել Mazda-ի ավտոմեքենաների շահագործմանը 06.04.2011

"Mazda" ճապոնական ավտոմեքենաներ արդատրող ընկերությունը հետ է ընդունում ամբողջ աշխարհով մեկ արտադրված ավելի քան 60.000 ավտոմեքենաներ: Այդպիսի որոշման պատճառը ոչ թե գործարանային անսարքությունն է, այլ սարդերի անբացատրելի սերը դեպի ընկերության ավտոմեքենաները: Բանն այն է, որ այդ սարդերը (Cheiracanthium punctorium) սարդոստայն են հյուսում “Mazda 6” սեդան տեսակի ավտոմեքենաների վառելիքային համակարգում: Հարկ է նշել, որ վերոհիշյալ սարդերը թունավոր են և դրանց խայթոցը շատ ցավոտ է, ինչը կարող է հանգեցնել նեյկրոզի:

 

Սարդերը “բնակություն են հաստատում” բենզատարի գոլորշիացման խցիկի օդատար խողովակի մեջ: Սարդոստայնը փակում է այդ խողովակը, որի արդյունքում բենզատարում առաջանում է բացասական ճնշում, և վառելիքի հոսքն այրման խցիկ դադարում է: Բացի այդ, սարդերի գործողությունների արդյունքում բենզատարի մեջ կարող են առաջանալ ճեղքեր, ինչն իր հերթին կհանգեցնի հրդեհի:

 

Ընդհանուր առմամբ, հետ է ընդունվելու մոտավորապես 65.000 ավտոմեքենա, որոնցից 52.000` ԱՄՆ-ում, 15.000` Կանադայում, Մեքսիկայում և Պուերտո Ռիկոյում: Ընկերության դիլերները կհետազոտեն վառելիքային համակարգը և կվերացնեն սարդերին: Այնուհետև այնտեղ կտեղադրվի հատուկ զսպանակ, որը թույլ չի տա, որպեսզի թունավոր սարդերը կրկին ներխուժեն շարժիչի մեջ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ