
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Mercedes-Benz պիկապի նախատիպն առաջին անգամ կներկայացվի մինչ այս տարվա ավարտը: Ամենայն հավանականությամբ մոդելի պրեմիերան տեղի կունենա Փարիզի ավտոսրահում, որը կբացվի այս տարի հոկտեմբերին: Ենթադրվում է, որ նորույթը կհամալրի այս դասի շարքերը 2017 թվականին:
Ապրանքային Mercedes-Benz պիկապը կպատրաստեն վերջին սերնդի Nissan Navara-ի հիմքի վրա: Ըստ նախնական տվյալնների ի տարբերություն <<ճապոնացու>>, որը հասանելի է միայն 2.3լ. դիզելային շարժիչով <<գերմանացին>> կհամալրվի և բենզինով, և դիզելով աշխատող շարժիչներով: Չի բացառվում, որ ավելի ուշ կհայտնվի նաև հիբրիդային տարբերակը:
Արտադրողն այս մոդելի համար անվան երկու տարբերակ է քննարկում` X-class կամ Z-class: Ընդ որում համարվում է, որ նախընտրելի է X-ը, քանի որ այս անունը ավելի շատ է կապվում արտաճանապարհային հնարավորությունների հետ:
Բոլոր նորությունները