|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Ճապոնիայում թողարկում են BMW 5-SERIES իսկական ջենթլմենների համար 28.04.2016

Բավարական կազմակերպությունը ճապոնական շուկայի համար պատրաստել է հատուկ BMW 5-Series, որը ներկայացվել է որպես լուծում իսկական ջենտլմենների համար:

Նորույթը, որը ստացել է BARON անվանումը հիմնված է 523d փաթեթի վրա: Արդեն ստանդարտ կոմպլեկտացիայում այն պարունակում է M sport փաթեթ: Գնորդները հնարավորություն կունենան ընտրություն կատարել մեքենայի կապույտ կամ մոխրագույն թափքերի, ինչպես նաև պաստառապատման մի քանի տարբերակների միջև: Ավելորդ է նշել, որ օգտագործվում է թանկարժեք կաշի և, բացի այդ, առկա են նաև փայտյա և ալյումինե ներդիրներ: Ներսում առկա է նաև հագուստի կախիչ, բանալիների հատուկ պատյան և արոմադիֆուզոր: BMW-ն պլանավորում է վաճառել այսպիսի ավտոմեքենաների ոչ ավելի քան 200 օրինակ: Հիմնական տարբերակի արժեքը կկազմի մոտավորապես 70300 դոլլար: 


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ