
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Ֆրանսիական բրենդը պատրաստվում է ընդլայնել իր SUV-ցանկը` ամենաքիչը երեք ամենագնացի հաշվին: Երկու նորույթներն արդեն հայտնի են:
Առաջին նոր ամենագնացը, որը շատ շուտով ֆրանսիացիները կներկայացնեն աշխարհին, կլինի հաջորդ սերնդի Peugeot 3008-ը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ամենագնացը կներկայացնեն արդեն մայիսի վերջին, իսկ պրեմիերան տեղի կունենա աշնանը` Փարիզի ավտոսրահում:
Ֆրանսիական բրենդի գալիք երկրորդ նորույթը կլինի հաջորդ սերնդի Peugeot 5008-ը: Այս մոդելը մինիվենից կվերածեն 7 տեղանոց ամենագնացի, որը կներկայացվի չորս քաշող անիվներով: Peugeot 5008-ի պրեմիերան նույնպես տեղի կունենա Փարիզի ավտոսրահում:
Peugeot- ի SUV տեսակին պատկանող երրորդ նոր մոդելի մասին դեռևս տեղեկություն չկա:
Բոլոր նորությունները