
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Հայտնի է դարձել, որ հունիսի 3-ին ճապոնական ընկերությունն Եվրոպական Միության մտավոր սեփականության բյուրոյում ամրագրել է Supra ապրանքանիշը:
Այս իրադարձությունը տեղի ունեցավ երկու տարիա առաջ ԱՄՆ-ում կայացած նմանատիպ գործողությունից հետո: Ամենայն հավանականությամբ լեգենդար անունը կվերադառնա նոր ավտոմեքենայի հետ միասին, որը Toyota-ն մշակում է BMW-ի հետ միասին: Երկու ավտոարտադրողները միավորել են իրենց ուժերը 2013 թվականին:
Ամենայն հավանականությամբ Բավարիական տարբերակը կստանա Z5 անվանումը, ընդ որում, դժվար չէ կռահել, որ նորույթը կփոխարինի Z4-ին: Իսկ Toyota-ն կվերաթողարկի Supra անվանումը: Եթե այս ամենը ճիշտ լինի, ապա դա արդեն կլինի ավտոմեքենայի հինգերորդ սերունդը: Երկու նորույթներն էլ սպասվում են 2018 թվականին:
Բոլոր նորությունները