
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Nissan-ի բրազիլական ստորաբաժանումն ազդարարել
է ևս մեկ` նոր Kicks-SL ամենագնացի պատվերների ընդունման սկիզբը:
Նոր
տարբերակն ավելի էժան կլինի քան Rio 2016 հատուկ տարբերակը, որի պատվերները
Բրազիլիայում սկսել են ընդունել անցած շաբաթվանից: Կոմպակտ Nissan Kicks SL-ը
հասանելի է սև, արծաթագույն, սպիտակ և շագանակագույն գույներով: Այս տարբերակի
ներքին հարդարանքի համար նախատեսված է մի քանի գույն, մինչդեռ, Rio 2016-ի համար միայն սև
գույնը:
Այս պահին Kicks կարելի է պատվիրել միայն Բրազիլիայում և միայն ինտերնետով, քանի որ, ամենագնացի <<կենդանի>> վաճառքն այս երկրում կմեկնարկի ընթացիկ տարվա օգոստոսի 5-ին: Հիշեցնենք, որ ի տարբերություն SL տարբերակի, որի թողարկումը սահամանփակ չէ, Օլիմպիական Խաղերին նվիրված Rio 2016-ից կթողրկվի միայն 1.000 օրինակ: Սահմանափակ քանակությամբ յուրաքանչյուր ամենագնաց կստանա սերիական համար և հատուկ շարքի անվամբ լոգո:
Բոլոր նորությունները