
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Dongfeng-Peugeot համատեղ ձեռնարկությունը հրապարակել է նորույթի պաշտոնական նկարները, որոնք նախատեսված են Չինաստանի համար: Երկրորդ սերնդի Peugeot 4008 ամենագնացի քողի ներքո չինացիներին կառաջարակվի նոր Peugeot 3008: Dongfeng-Peugeot համատեղ ձեռնարկությունը, որը Չինաստանի համար կարտադրի այս մոդելը, GT տարբերակում հրապարակել է 4008–ի նկարները և, դատելով այդ նկարներից, եվրոպական արտադրության նմանատիպ մոդիֆիկացիայով Peugeot 3008 GT-ից այն տարբերովում է միայն նստատեղերի երկգույն պաստառապատմամբ:
Նոր Peugeot 4008-ի հրապարակային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Չինաստանում, իսկ վաճառքի այն կհանվի նոյեմբերին: Ամենայն հավանականությամբ, ամենագնացը Չինաստանի սահմաններից դուրս չի գա:
Բոլոր նորությունները