ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2011 թվականի արտադրության ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ: GM-ն շտապ սկսել է հետ ընդունել մեքենաները:
Ավտոմեքենան սլանում էր մայրուղիով ավելի քան 100 կմ/ժ արագությամբ, երբ հանկարծակի նրա ղեկը դուրս է թռնում: Վարորդը հասցնում է որոշ չափով դանդաղեցնել ավտոմեքենայի ընթացքը, սակայն, միևնույն է չի կարողանում վերահսկել այն, ինչի հետեվանքով մեքենան բախվում է մոտակա ցանկապատին: Ավտոմեքենայի տիրոջ կինը, մայրը և մեկուկես տարեկան երեխան, որոնք գտնվում էին մեքենայի մեջ, բախման ժամանակ բարեբախտաբար վնասվածքներ չեն ստացել:
Այս պատահարի հետևանքով General Motors-ը շտապ հայտարարել է 2011 թվականի ամերիկյան արտադրության 2,1 հազար Chevrolet Cruze ավտոմեքենաների հետ ընդունման մասին: Ղեկի դուրս թռնելը պատճառաբանում են արտադրության ժամանակ թույլ տված անսարքությամբ:
Բոլոր նորությունները