
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Ճապոնական ավտոարտադրողը հայտարարել է վերջին ամսվա համաշխարհային վաճառքի արդյունքները: Ապրանքանիշի ողջ պատմության մեջ 2016 թվականի հոկտեմբերը դարձել է ամենահաջողված հոկտեմբերը:
Մինչ այդ Infiniti-ին երբեք չի հաջողվել հոկտեմբերին այդքան մեքենա վաճառել: Տարվա սկզբից ապրանքանիշի դիլերները փոխադրել են 183.877 ավտոմեքենա: Արդյունքում, համեմատած 2015 թվականի նույն ժամկետի հետ` գրանցվել է վաճառքի 6% աճ: Վաճառքի նմանօրինակ քանակությունը տարվա առաջին տաս ամիսների ընթացքում նույնպես ռեկորդային է դարձել Infiniti-ի համար:
Ընկերության նախագահ` Ռոլանդ Կրյուգեռը, այսպիսի աճը կապում է վերջերս Q60 կուպեի հայտնվելու և QX30 ամենագնացի վայելած ժողովրդականության հետ:
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերը նույնպես ռեկորդային է եղել ապրանքանիշի համար: Այդ ամսին ընկերությունն ամբողջ աշխարհում վաճառել է 19.961 մեքենա, ինչի արդյունքում` համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, գրանցվել է ցուցանիշների 12% աճ:
Բոլոր նորությունները