Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Պարզվեց, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփը բացառիկ և թանկարժեք ավտոմեքենաների մեծ սիրահար է: Տարբեր տարիներին նրա անձնական ավտոպարկը համալրել են այնպիսի մեքենաներ, որոնց կնախանձեին անգամ շատ ավելի պատկառելի քաղաքական գործիչներ և բիզնեսմեններ:
Թրամփի ավտոտնակում հայտնված առաջին մեքենաներից մեկը դա 1950-1960-ական թվականներին` ընդամենը մեկ տասնամյակ թողարկված Rolls-Royce Silver-ն էր, որին տարիներ անց ավելացավ նաև ավելի ժամանակակից Rolls-Royce Phantom-ը: 2005 թվականին ԱՄՆ-ի ապագա նախագահը 544.000 դոլարով ձեռք բերեց Mercedes-Benz SLR McLaren: Բացի դրանից, Թրամփի ավտոպարկում գերմանական ավտոարտադրողը ներկայացված է նաև զրահապատ S600 լիմուզինով և ներկայացուցչական Maybach-ով:
Սպորտային բաժինը լրացնում են ռոդսթերները: Առաջին հերթին դա Lamborghini Diablo VT-ն է, որը միլիոնատերը ձեռք է բերել աճուրդում` 460.000 դոլարով: Երկրորդ` երկդռնանի Cadillac Allante-ն: Հավաքածուի գլխավոր <<տարրեր>>-ի կազմում է նաև ռետրո ոճով, 500 օրինակով թողարկված կաբրիոլետ Chevrolet Camaro-ն:
Բոլոր նորությունները