
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Մեծ Բրիտանիայում վաճառվում է 1962 թվականին արտադրված Ferrari 250 GTO-ն: Հայտարարված արժեքը կազմում է 45 միլիոն ֆունտ ստերլինգ կամ մոտավորապես 56 միլիոն դոլլար: Եթե 250 GTO-ն իսկապես վաճառվի այս արժեքով, ապա այն կդառնա աշխարհի ամենաթանկարժեք մեքենան: Դեռևս այս տիտղոսը պատկանում է մեկ այլ՝ 1963 թվականին արտադրված, Ferrari 250 GT-ին, որը 2013 թվականին վաճառվեց աճուրդում՝ 38 միլիոն դոլլարով:
Այստեղ հարկ է նշել, որ այս կապույտ Ferrari 250 GT-ն մի քանի անգամ մասնակցել է լեգենդար ավտոարշավների: Այսպիսով, 1962 թվականին՝ <<Սեբրինգի 12 ժամ>> ավտոարշավում այն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ նույն թվականին տեղի ունեցած <<Լե-Մանի 24 ժամ>> արշավում՝ վեցերորդը:
Ընդհանուր արտադրվել է 36 Ferrari 250 GTO, և մինչ այժմ պահպանված այս մեքենաներից յուրաքանչյուրը հանդիսանում է ցանկացած կոլեկցիոների երազանքը:
Բոլոր նորությունները