|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Nissan Leaf էլեկտրական ավտոմեքենան ճանաչվել է որպես տարվա մեքենա 05.05.2011

World Car-ը հայտարարել է 2011 թվականի լավագույն ավտոմեքենան, այն է` ճապոնական արտադրության Nissan Leaf էլեկտրական մեքենան: Մրցույթի արդյունքները հայտարարվել են Նյու Յորքյան ավտոսրահի շրջանակներում: Մրցանակային տեղի համար պայքար մեջ էին մտել 39 ատեմեքենա, միայն թե հետևյալ մոդելներին հաջողվեց դուրս գալ եզրափակիչ փուլ` BMW 5 Series, Audi A8, ինչպես նաև Nissan Leaf.

 

Nissan Leaf-ը 5 նստատեղերով և 5 դռներով հեչբեկ թափքով ավտոմեքենա է, որը 11,5 վայրկյանում զարգացնում է մինչև 100 կմ արագություն և ունի 108 ձ.ու. հզորությամբ շարժիչ: Մարտկոցի ամբողջական լիցքավորումը տևում է 8 ժամ, ինչը կբավականեցնի 100 մղոն երթևեկելու համար: Էլեկտրական ավտոմեքենան նման է սովորական մեքենաներին, միակ տարբերությամբ, որ այն ավելի անձայն է:

 

Հարկ է նշել, որ մրցույթին կարող են մասնակցել այն ավտոմեքենաները միայն, որոնք արտադրվում են 2010 թվականի հունվարի 1-ից ի վեր և վաճառվում են առնվազն 2 մայրցամաքներում: Անցաց տարի հաղթող է ճանաչվել Volkswagen Polo-ն, այս տարի` նաև Chevrolet Volt-ը “Լավագույն “էկո” ավտոմեքենա” անվանակարգում: Նրա մրցակիցներն են` Nissan Leaf և BMW 320d EfficientDynamics Edition.

 

Ferrari 458 Italia-ն հաղթող ճանաչվեց “Տարվա լավագույն սպորտային ավտոմեքենա” անվանակարգում, առաջ անցնելով “գերմանացիներ” Porsche 911 Turbo և Mercedes-Benz SLS AMG-ից: Անցաց տարվա հաղթողն էր` Audi R8 V10.

 

Լավագույն դիզայներական լուծում ունեցող ավտոմեքենան համարվել է Aston Martin Rapide-ը, որն իր ետևում է թողել Ferrari 458 Italia և Alfa Romeo Giulietta-ին: Անցաց տարվա հաղթող ավտոմեքենան է` Chevrolet Camaro-ն:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ