|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հայաստանը ընդգրկվել է Lonely Planet-ի կողմից 2025 թվականի «թոփ 10 այցելելու երկրներ» ցանկում։

Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։

Tesla-ն սկսում է Model 3-ի փորձնական արտադրությունը 16.02.2017

Tesla ընկերությունը պատրաստվում է իր նոր, սկսնակ մակարդակի Model 3 ավտոմեքենայի արտադրությանը: Համաձայն ոչ հավաստի աղբյուրների տրամադրած տեղեկատվության՝ նորույթը կսկսեն արտադրել փետրվարի 20-ին:
Դեռևս հայտնի չէ թե ամերիկյան ընկերությունը քանի ավտոմեքենա է պլանավորում թողարկել սկզբնական փուլում բայց ենթադրվում է, որ խմբաքանակը մեծ չի լինելու:  Հիշեցնենք, որ նախորդ տարի երբ մոդելը ներկայացվեց հասարակությանը՝ Tesla-ն խոստացավ սկսել մոդելի լիարժեք արտադրությունը 2017 թվականի հուլիսին: Կհասցնի արդյոք ավտոարտադրողը վերջնաժամկետին թե ոչ, դեռևս հայտնի չէ: Ամեն դեպքում, նախկինում այն ուշացումներ գրանցել է  կապված նոր մոդելների թողարկումների հետ: Առավել ևս՝ համաձայն վերջին տվյալների, Model 3-ի դիզայնը ենթարկվել է  որոշակի փոփոխությունների, ինչը նշանակում է, որ վերջնական մոդելի մշակման աշխատանքները դեռևս ավարտված չեն:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ