
Հայտնի ուղեցույցը ճանաչել է Հայաստանի գեղատեսիլ տեսարանները, մշակութային յուրահատկությունը և ազգային խոհանոցը արժանի այցի։


Նյու Յորքյան ավտոսրահի ցուցադրության շրջանակներում, ճապոնական ավտոարտադրողը ներկայացրել է նոր FT-4X կոնցեպտուալ ամենագնացը՝ նախատեսված <<քաղաքի ամենագալանտ բնակիչներ>>-ի համար:
Համաձայն ավտոարտադրողի խոսքերի հեխափողական Toyota FT-4X Concept-ը կդառնա՝ <<Toyota-ի ապագան>>:
Ավտոմեքենան նախատեսված է 1980-ականներից հետո ծնված սերնդի համար: Նա միշտ պատրաստ է աջակցել քաղաքային անցուդարձից փաղչելու և էքստրեմալ արկածների մեջ ընկղմվելու անսպասելի ձգտմանը: Նրանք սիրում են բնություն և մաքուր օդ բայց ստիպված են մշտապես աշխատել գրասենյակներում: Հիանալի երեկոյան ընթրիք ծովափին, պիկնիկ ընկերների հետ մեքենայի բաց բեռնախցիկից հնչող երաժշտության ներքո, այցելություն վազելու կամ շանը ման տալու համար նախընտրած ուղի, գիշերակաց խարույկի կողքին՝ անապատի մեջտեղում և այլ տեսակի <<փախուստներ>> ամենօրյա միապաղաղ կյանքից: Նման գործերում Toyota FT-4X-ը կդառնա ձեր լավագույն ուղեկիցը:
Բոլոր նորությունները