ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Hyundai ընկերությունն իտալական Prada ապրանքանիշի հետ համատեղ ստեղծել են Genesis սեդանի նոր տարբերակ, որն արտադրվելու է սահմանափակ քանակությամբ:
Այս պահին Hyundai Genesis Prada-ն հանդիսանում է հարավկորեական ապրանքանիշի ողջ պատմության ընթացքում երբևէ գոյություն ունեցած ամենաթանկարժեք ավտոմեքենաներից մեկը: Ավտոմեքենան հնարավոր կլինի ձեռք բերել հետևյալ 3 գույներով` Black Nerο (սև), Blue Balticο (կապույտ) և Brown Morο (կարմիր): Ավտոմեքենան աչքի է ընկնում իր արտաքին հարդարանքով` պատված մուգ քրոմով, 19 դյույմանոց անիվներով և արտասովոր դիզայներական լուծում ստացած արտաքին անտենայով:
Սեդանի սրահը կաշվեպատ է, այն էլ բարձրորակ Saffiano տեսակի կաշվով, ինչը չափազանց շքեղ տեսք է հաղորդում ավտոմեքենային: Բացի այդ սրահը հագեցած է բարձրորակ տեխնիկայով, որն անտարբեր չի թողնի սրահի ուղեվորներին:
Ընդհանուր առմամբ կարտադրվի 1200 Genesis Hyundai Prada սեդաններ, որոնց հիմնական մասը նախատեսված է տեղական շուկայի համար: Ավտոմեքենաների միայն մի մասը կարտահանվի Չինաստան և Մերձավոր Արևելք:
Բոլոր նորությունները