|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Ford-ի կողմից ստեղծած նստատեղը կարող է գուշակել վարորդի մոտ սրտի կաթվածի մասին 31.05.2011

Արևմուտքում ծնելիության անկումը հանգեցնում է նրան, որ մեծահասակների թիվը հասարակության մեջ աճում է, ինչի հետևանքով ավտոարտադրողները ստիպված են բավարարել նրանց պահանջները: Ford-ի տվյալներով 2025 թ. յուրաքանչյուր չորրորդ վարորդ Եվրոպայում կլինի ավելի քան 65 տարեկան, իսկ 2050 թ.` յուրաքանչյուր երրորդը:

 

Այդ տարիքում ավտոմեքենա վարելու ժամանակ վտանգի տակ է հայտնվում վարորդի սիրտը, քանի որ կաթված ստանալու հավանակնությունը բարձրանում է: Սակայն Ford-ը արդեն իսկ հոգացել է այդ խնդիրը` ստեղծելով մի նստատեղ, որը վերահսկում է սրտի աշխատանքը: Հաշվարկելով սրտի բաբախյունը` հատուկ սարքը կարող է հայտնաբերել սրտի աշխատանքի անկանոնություն և հատուկ ազդանշանների միջոցով տեղեկացնել վարորդին հնարավոր կաթված ստանալու նախանշաններ մասին, ինչն իր հերթին կօգնի նրան ոչ միայն խուսափել վթարից, այլև ժամանակին դիմել բժիշկի օգնությանը:

 

Սարքն արդեն իսկ հաստատել է իր արդյունավետությունը: Ford-ի կողմից մշակված այս հատուկ նստատեղը ճշգրտորեն վերահսկել է 95% վարորդների սրտի աշխատանքը, և կապի ընդհատումը սրտի հետ չի գերազանցել ամբողջ ժամանակի 2%:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ