Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Ինչպիսի՞ ավտոմեքենաներ են նախընտրում կանայք: Եթե կարծում եք, որ կարող եք միանշանակ պատասխան տալ, հաստատելով, որ դա “կաշվե սրահով վարդագույն կաբրիոլետն է` զարդարված ադամանդներով”, ապա Դուք չարաչար սխալվում եք: Փորձը ցույց է տվել, որ չնայած անհամար և փայլփլուն զարդերի և վառ գույների նկատմամբ տածած սիրուն, կանայք գերադասում են գնել ավելի պրակտիկ ավտոմեքենաներ, որոնք հաճախ նախատեսված են միայն տղամարդկանց համար:
Կանանց կողմից ամենագերադասելի ավտոմեքենաների ցուցակը գլխավորեւմ են Acura TL-ը և Volvo C70-ը: Ի՞նչն է գրավում կանանց նշված ավտոմեքենաների մեջ: Միգուցե, հենց այն փաստը, որ ոչ մի “կանացի” հատկանիշներով այդ ավտոմեքենաներն օժտված չեն: Շատ հնարավոր է, որ նաև լավ գովազդն է իր դերն ունեցել. չ՞է որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հակված են ավելի մեծ նշանակություն տալ ավտոարտադրողների կողմից հարմարավետություն և անվտանգություն ապահովելու խոստումներին:
Ինչ վերաբերվում է սեդան տեսակի ավտոմեքենաներին, ապա այս դեպքում կանանց համակրանքին են արժանացել ոչ թանկարժեք և համեստ Chevrolet Cruze-ն և շատ ավելի թանկարժեք և յուրահատուկ Saab 9-5-ը: Երկրորդական չէ նաև ավտոմեքենայի ծախսատար լինելու գործոնը, որը հիմք ընդունելով, գնորդուհիներն իրենց նախընտրությունն են տալիս Volkswagen Eos, Kia Spectra և Nissan Sentra մակնիշներին, ինչպես նաև մուլտիմեդիա սարքավորումների առկայությունը և տեխնիկկան նորամոծությունները, որոնց շնորհիվ կանանց սրտերը գրավել է Kia Optima-ն: Սակայն բացառություններ էլ են պատահում` Lexus RX ավտոմեքենայի գնորդների 60%-ը, չնայած իր “կոպտությանը”, պարզվեց, որ կանայք են` անկանխատեսելի իրենց ընտրության մեջ և անկրկնելի իրենց անմիջականությամբ:
Բոլոր նորությունները