ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
General Motors-ի գործադիր տնօրեն Դեն Ակերսոնի
(Dan Akerson) խոսքերով Cadillac մակնիշի ավտոմեքենաների արտադրութոյւնը
կնդլայնվի` դուրս գալով Հյուսիսային ԱՄՆ-ի սահմաններից: Նման միջոցառումների
ձեռնարկումը կօգնի ընկերությունը զերծ պահել արտարժույթի տատանումներից և ավելի
պատշաճ կերպով կազմակերպել մատակարարման գործընթացը:
Տվյալ պահին միակ մոդելը, որը թողարկվում է
Միացյալ Նահանգներից դուրս, չինական շուկայի համար նախատեսված SLS-ն է, որը STS մոդելի
ավելի երկար տարբերակն է: Cadillac-ների արտադրման ստույգ վայրերի մասին Ակերսոնը
լռեց:
Չնայած, պետք է նշել,
որ Cadillac-ը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի կարողանա ըստ արժանվույնս
մրցել այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են Audi-ն, Mercedes-Benz-ը և BMW-ն:
Բոլոր նորությունները