|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը 18.04.2021

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները, ըստ որի երկու ավոմեքենաներին էլ վարկանշային սանդղակում շնորհվել է ընդամենը 2 աստղ գնահատականը:

 

Փորձագետները վարորդի և մեծահասակ ուղևորների ապահովության մակարդակը գնահատել են 70%, մանկահասակ ուղևորներինը՝ 72%, հետիոտներինը՝ 41%, իսկ էլեկտրոնային oժանդակ համակարգի աշխատանքը՝ 42%: Ըստ թեստի արդյունքների՝ ճակատային հարվածի դեպքում կրծքավանդակի վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է վարորդի և ուղևորների մոտ: Կողային հարվածի դեպքում գլխի լուրջ վնասվածք կարող է ստանալ հետևում գտնվող ուղևորը:

 

Փորձագետների կողմից քննադատության են արժանացել նաև ավտոմեքենաների անվտանգության տեխնոլոգիաները: Օրինակ՝ վթարային արգելակային համակարգը չի կարողանում ճանաչել հետիոտներին կամ հեծանվորդներին, այլ՝ միայն ավտոմեքենաներին: Նոր մոդելների մոտ բացակայում է նաև երթևեկության գոտին պահպանելու գործառույթը:

 

Նոր Logan-ի և Sandero-ի անդրանիկ ցուցադրությունները տեղի են ունեցել դեռևս անցած տարվա աշնանը:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ