|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Նոր Lada Niva-ի առաջին բացահայտումները 05.07.2011

Բրազիլական լրատվական միջոցների մոտ պատահաբար հայտնաբերվել են նոր սերնդի Lada Niva ավտոմեքենայի առաջին նկարները: Ըստ բրազիլացի լրագրողների նոր Niva-ն արտադրվելու է ոչ միայն Ռուսաստանում, այլև անմիջապես Բրազիլիայում Renault ապրանքանիշի անվան տակ: Այս դեպքում Nivan-ն կդառնա ամենամատչելի ավտոմեքենան Բրազիլիայում` արտահանվելով Լատինական Ամերիկայի բոլոր երկրներ:

 

Նոր Lada Niva-ն (4x4) ունենալու է Dacia Duster հարթակ, որը կտրամադրի Renault ընկերությունը: Հավանական է, որ նոր սերնդի ավտոմեքենաների հիմքում ընկած են լինելու այժմյա Chevrolet Niva-ի բաղկացուցիչ ավտոմասերը: Բացի այդ, կներկայացվեն 3- և 5-դռնանի, ինչպես նաև “պիկապ” թափք ունեցող մոդելներ: Վերջինս հատուկ նախատեսված է լատինոամերիկայի շուկայի համար:

Նոր Niva-ն հնարավորինս հասարակ կառուցվածք է ունենալու, միևնույն ժամանակ հագեցած է լինելու ժամանակակից անվտանգության համակարգերով` ABS, EBD, ESP, SRS: Դեռևս հայտնի չեն Niva-ի շուկա դուրս գալու հստակ ժամկետները, սակայն ըստ “ԱվտոՎԱԶ”-ի նախատեսումների այն լույս աշխարհ դուրս կգա 2014 թ. ոչ շուտ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ