ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Մի քանի տարիների ընթացքում հարավկորեական Kia-ն ձեռք բերեց հասանելի և որակյալ ավտոմեքենաներ արտադրող ընկերության անունը` ինչ-որ տեղ շնորհիվ գերմանացի դիզայներ Պիտեր Շրայերի (Peter Schreyer).
Ինչպես տեղեկացնում են բրիտանական հրատարակությունները` Kia ընկերությունը ավելի հակված է դեպի սպորտային ավտոմեքենաների արտադրությունը: Ընկերությունը պատրաստվում է այս տարվա սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահի շրջանակներում ներկայացնել V8-մխոցային սպորտային “կուպե” տեսակի ավտոմեքենա: Անմիջապես դրան հունվար ամսին կհաջորդի NAIAS-ի ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի թվով երկրորդ սպորտային ավտոմեքենան` ստեղծված Հյուսիսային Ամերիկայում արտադրվող Kia-ի սեդան տեսակի հիման վրա:
Ըստ ասեկոսների` այդ երկու տարբերակներից մեկը վաճառքի է դուրս գալու 2015 թ-ից ոչ շուտ:
Հայտնում են նաև, որ Kia-ն մտածում է արտադրել սպորտային ավտոմեքենայի եզրաչափերով ավելի կոմպակտ տարբերակ, որը կմրցի այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են VW Scirocco-ն, Mazda MX-5-ը և Renault Megane Coupe-ն:Բոլոր նորությունները