ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
Ամերիկյան Shelby Supercars (SSC) ընկերության առաջիկա ծրագրերից մեկն է ստեղծել աշխարի ամենաարագընթաց ավտոմեքենան, որը կկարողանա զարգացնել նույնիսկ մինչև 443 կմ/ժ արագություն, ինչը 12 կմ/ժ ավելի արագ ցուցանիշ է ի տարբերություն այս տարվա առաջատար Bugatti Veyron-ի:
Ավտոմեքենան արդեն իսկ ստացել է իր անվանումը – SSC Tuatara, որը Նոր Զելանդիայում բնակվող մեղեսի տեսակ է: Ավտոարտադրողներն հաշվի են առել շատ հետաքրքիր մի փաստ` այդ մողեսների մոտ ԴՆԹ-ի մոլեկուլային զարգացումն ավելի արագ է ընթանում, քան մնացած բոլոր կենսաբանական տեսակներինը:
Ավտոմեքենայի տեսքի պատասխանատվությունն ընկած է դիզայներ Ջեյսոն Կաստրիոտայի (Jason Castriota) վրա: Մեքենան ունենալու է 7.0 լ հզորությամբ 8-մխոցային շարժիչ, որը թույլ կտա զարգացնել 1350 ձ.ու. արագություն մինչև 443 կմ/ժ: Հիշեցման կարգով նշենք, որ դեռևս ամենաարագ ավտոմեքենա է համարվում Bugatti Veyron Super Sport-ը 1200 ձ.ու. հզորությամ շարժիչով և 431 կմ/ժ արագութոյուն զարգացնող:
Բոլոր նորությունները