|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը

Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:

85 տարի ավտոմեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի 16.08.2011

100-ամյա բրիտանացի թոշակառու Փեգի Հովելը վերջին 85 տարին ավտոմեքենա է վարել առանց վարորդական իրավունքի և չի էլ պատրաստվում կանգ առնել: Անհավատալի է, բայց այս ամբողջ տարիների ընթացքում կինն ոչ մի անգամ ճանապարհատրանսպորտային պատահարի չի հանդիպել, իսկ ավտոմեքենաների նկատմամբ սերը նրան է փոխանցվել իր պապուց, որն էլ առաջին անգամ Փեգիին նստեցրել է ղեկին 1952 թ.: Այդ օրվանից ի վեր նա ոչ մի անգամ վարորդական իրավունք ստանալու համար քննություն չի հանձնել, քանի որ առաջին քննությունները անց են կացվել դրանից միայն 10 տարի անց:

Այնուամենայնիվ, 98 տարեկան հասակում Փեգին պնդեց, որ ցանկանում է քննություն հանձնել որպես իր վարորդական գերազանց հմտությունների ապացույց:
”Ես ավտոմեքենա վարելու մոլի սիրահար եմ, և այն ավելի շատ եմ նախընտրում ոտքով զբոսնելուն: Ես սովորեցի ավտոմեքենա վարել, երբ 15 տարեկան էի, և դեռևս վարորդական քննութուններ որպես այդպիսին գոյություն չունեին, մինչդեռ ես արդեն վստահորեն սլանում էի ճանապարհնորով: Ես միայն մեկ անգամ եմ քննություն հանձնել` 98 տարեկանում, ինչի հետևանքով ապահովագրական ընկերությունը փորձեց ապահովագրական վճարները զգալիորեն բարձրացնել: Շատ մեծ զայրույթ ապրեցի: Որոշեցի, որ ինքս պետք է մի բան ձեռնարկեմ, և ստիպեցի, որպեսզի քննողն ինքը ժամանի ինձ մոտ: Ես նպատակաուղղված մեքենան թողեցի ավտոտնակում, որպեսզի նա տեսնի, որ վստահորեն կառավարվում եմ հետընթաց երթևեկությամբ, և նույնպես նպատակաուղղված  գերծանրաբեռնված փողոց ընտրեցի: Այդ ամենից հետո մի նամակ ստացա, որտեղ կարդացի հետևյալ տեղերը∙ “Տիկին Հովելը ավտոմեքենան վարում է ճիշտ այնպես, ինչպես այն կվարեր նրանից 30-40 տարի ավելի երիտասարդ վարորդը”: Այդ ժամանակ ապահովագրական ընկերությունը որոշ զիջումների գնաց: Այնպես որ, այդ ամենն ապարդյուն չանցավ:”

Իր երկարամյա կյանքի ընթացքում Փեգին 11 ավտոմեքենա է ունեցել, այդ թվում 3 հատ Honda, 6 հատ Ford և 1 հատ Vauxhall.


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ