Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Կալիֆորնիայում աճուրդից վաճառվել է 1957թ. արտադրված Ferrari 250 Testa Rossa եզակի ավտոմեքենան, որի արժեքը կազմել է 16,4 մլն ԱՄՆ դոլար: Սա տվյալ մակնիշի ավտոմեքենաների ամենաբացառիկ մոդելներից մեկն է, որն արտադրվել է միայն 1957 և 1958 թթ.` այն էլ ընդամենը 22 հատ:
Վերջին անգամ այս ավտոմեքենան աճուրդի է հանվել իտալական Մառանելլո քաղաքում, որի ժամանակ այն վաճառվել է 12,2 մլն ԱՄՆ դոլարով հեռախոսակապի միջոցով առանց բարձրաձայնելու գնորդի ինքնությունը: Testa Rossa սպորտային ավտոմեքենան ունի 12-մխոցային շարժիչ 300 ձ.ու հզորությամբ, որի մաքսիմալ արագությունը կարող է զարգանալ մինչև 270 կմ/ժ: Ինչ վերաբերվում է ավտոմեքենայի անվան մեջ տեղ գտած 250 թվանիշին, ապա դա ավտոմեքենայի 12 մխոցներից մեկի ծավալն է, իսկ Testa Rossa բառակապակցությունը բառացի թարգմանվում է որպես “կարմիր գլուխ”` կապված մխոցների գլխիկների կարմիր երանգի հետ:
Ferrari 250 Testa Rossa-ն մասնակցություն է ունեցել միջազգային մրցավազքերում`19 մրցույթներից 10-ում լինելով առաջին տեղերում: 2006 թ. կալիֆորնիական Փեբլ Բիչ քաղաքում ավտոմեքենան արժանացել է մրցանակի որպես ամենադասական և ամենաէլեգանտ մեքենա:
Hagerty Insurance ընկերության տնօրենը հայտնել է, որ սա դեռ ավտոմեքենայի առավելագույն արժեքը չէ, քանի որ փակ աճուրդի ժամանակ մեքենայի գինը կարող է կրկնապատվել: Գնորդի անունը չի բարձրաձայնվում, իսկ Gooding & Co ընկերությունը ստացել միջնորդավճար
մեքենայի արժեքի 10%-ի չափով:
Բոլոր նորությունները