Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Volkswagen-ի և Suzuki-ի համագործակցությունը, կարծես թե, մոտենում է ավարտին: Ըստ գերմանական ձեռնարկության ներկայացուցիչների հայտարարության պատճառն այն է, որ ճապոնական կողմը չի պահպանել համագործակցության պայմանները:
Նրանք պնդում են, որ 2009 թ. համաձայնագիրը Suzuki-ն խախտել է` շարունակելով կիրառել Fiat շարժիչները Հունգարիայում արտադրվող ավտոմեքենաների մեջ, մինչդեռ դա հակասում էր համագործակցության դրույթներին:
Ճապոնական ձեռնարկության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ ոչ մի պայման էլ չեն խախտել, և որ համագործակցությունը գերմանացիների հետ ամենևին էլ շահավետ չէր իրենց համար, ավելին` այն վտանգի է ենթարկել ընկերության անկախությունը:
Նման հայտարարությունից հետո Suzuki-ն որոշեց վերջ դնել Volkswagen-ի հետ համագործակցությանը: Fiat շարժիչներով Suzuki SX4-ը սկիզբ դրեց մի գործընթացի, որի արդյունքում ճապոնական ընկերության բաժնետոմսերի 19.9% պետք է գներ գերմանական ավտոարտադրողը 2.3 միլիարդ ԱՄՆ դոլարով: Սակայն, մեկ այլ խնդիրն այն է, որ Volkswagen AG-ն ամենևին էլ մտադրված չէ հետ վերադարձնել այդ բաժնետոմսերը:
Բոլոր նորությունները