Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Այսօրվա
ավտոշուկայում այդքան էլ շատ չեն 4 քարշակ անիվներ ունեցող կաբրիոլետները, իսկ
որոնք էլ որ կան, մեծամասամբ պատկանում են գերմանական ավտոարտադրող
ընկերություններին, որոնց մի զգալի մասն էլ, բնականաբար` Volkswagen Group-ին`
Audi A5, TT և R8, Porsche 911, Bentley Continental GTC, Lamborghini Gallardo և
Bugatti Veyron Grand Sport.
Այնուամենանյնիվ, BMW-ն ամենևին
էլ մտադրված չէ թողնել շուկայում տեղ գտած նման տեսակի մեքենաների արտադրությունը
իր գլխավոր մրցակցի հույսին` որքան էլ որ այն
փոքր և յուրահատուկ էլ լինի:
Եվ… ի վերջո, որպես ապացույց ընկերությունը ստեղծեց 2012 թվականի BMW 6րդ մոդելի ավտոմեքենան, որը կունենա 4 քարշակ անիվներ, ինչն, անշուշտ, սպասված քայլ էր: Որոշ ժամանակ առաջ BMW-ն նույնպես 4 քարշակ անիվներով զինեց նույն սերիայի մեկ այլ կուպե տեսակի ավտոմեքենա, առաջարկելով դա նույնպես սեդանի, ամենագնացի, կուպեի համար, բայց ոչ կաբրիոլետի, որպեսզի կարողանար իր տեղը զբաղեցնել սեգմենտում, որտեղ արդեն իսկ աչքի էին ընկնում Cadillac CTS-ը, Infiniti G37-ը և BMW 3-րդ սերիան:
Բոլոր նորությունները