Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը
Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz ընկերության գործունեությունն ամենևին էլ չի սահմանափակվում միայն ավտոմեքենաներով: Որքան էլ որ զարմանալի հնչի, բայց այսուհետ Mercedes-Benz անվան տակ արտադրվելու է նաև տղամարդկանց օծանելիք:
INCC Group-ի հետ համատեղ Mercedes-Benz-ը ստեղծեց իր առաջին` նախադեպը չունեցող տղամարդկանց օծանելիքը, որը վաճառքի կհանվի արդեն 2012-ի սկզբին: Օծանելիքը ստեղծվել է հայտնի պարֆյումեր Օլիվյե Կռեսպի կողմից: Բացի օծանելիքից կարտադրվեն նաև նույն բուրմունքով լոգանքի համար նախատեսված այլ պարագաներ:
Օծանելիքն իր մեջ է միաձուլել փայտի և թարմ ծաղիկների բույրի նուրբ համադրությունը, որին էլ ավելի թարմություն են հաղորդում կալաբրիական բերգամոտը, կիտրոնի բնահյութը և իտալական մանդարինը, մինչդեռ բուրմունքի հիմնական բաղադրությունը կազմում են մանուշակը, մշկընկույզը, բուրբոնը և եղեգափայտը:
Բոլոր նորությունները