|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Մինի-բար Porsche-ի և Johnnie Walker-ի կողմից 19.10.2011

Սովորաբար, երբ խոսքը գնում է ավտոմեքենաների մասին, մենք աշխատում ենք որքան հնարավոր է զերծ մնալ ալկոհոլի թեմայից: Սակայն, այս անգամ ամեն ինչ այլ կերպ է, քանի որ Porche ընկերության մի խումբ դիզայներներ հերթական նորաոճ պարագայով են համալրել իրենց ավտոմքենայի սրահը, որն է` Johnnie Walker Blue Label Private Bar մինի բարը:

 

Բնականաբար, բարը շատ թանկ հաճույք է, ինչը հատուկ է Porsche-ի համար նախատեսված նմանատիպ հարմարանքների համար: Մինի-բարի արժեքը կազմում է £100,000 կամ 5,000, ինչն ավելի թանկ է, քան Porsche 911 Turbo-ն ինքնին (7,500): Johnnie Walker մինի բարը պատրաստված է բարձրորակ նյութերից և իր մեջ է համաձուլում դասական և ավելի ժամանակակից ոճերը:

 

Բարի մեջ գործի են դրվել հատուկ շարժման սենսորներ, որոնք ակտիվացնում են շարժունակ տարրերը, որոնք էլ իրենց հերթին սկսում են սահել: Բացի այդ, ընդամենը մեկ կոճակի սեղման արդյունքում բարը ցանկացողներին մատուցում նաև բյուրեղապակյա մաքրության սառույց, ունելի, ջրով լի կուժ և չորս բյուրեղապակյա բաժակներ:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ