Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը
Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Ո՞վ կարող էր մտածել, որ իտալական ավտոմքենան հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի ամենանորաոճ հագուստի սրահներից մեկում:
Չորս քարշակ անիվներով Ferrari հեչբեքը կարող եք գտնել Marcus Neiman-ի խանութներում: Հասարակ FF-ից այս ավտոմեքենան տարբերվելու է հատուկ ցուցանակի առկայությամբ, որտեղ նշված է լինելու նրա հերթական համարը: Ավտոմեքենայի արժեքը կազմում է 375 000 եվրո, որը 75 000-ով ավելի թանկ է սովորականից: Հետքրքիր է, արդյոք ի՞նչ առավելություններ ձեռք կբերեն գնորդներն ավտոմեքենայի հետ մեկտեղ:
Առաջին հերթին` ավտոմեքենայի բացառիկությունը∙ այս Ferrari FF-ից արտադրվելու է ընդամենը 10 հատ: Երկրորդ հերթին` ավտոմեքենան հնարավոր կլինի պատվիրել միայն որպես ամանորյա նվեր` հայտերն ընդունվելու են սկսած հոկտեմբերի 27-ից: Բացի այդ յուրաքանչյուր գնորդ հնարավորություն կստանա վարման անվճար դասընթացներ անցնել Ասպենում, Կոլորադո: Եվ վերջապես, այն հաջողակները, ովքեր կգնեն Ferrari FF Neiman Marcus ավտոմեքենան, կստանան այն արդեն գարնանը, այլ ոչ թե ստիպված կլինեն սպասել 2 տարի մինչև հերթի հասնելը:
Բոլոր նորությունները