Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Nissan-ի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են NV3500 HD մինիվանի արտադրության մասին, որը կհանդիսանա բեռնատար NV2500-ի ավտոմեքենայի մարդատար տարբերակը: Հիմնական գործառույթը, որը պետք է կատարի ավտոմեքենան` դա հյուրերի տեղափոխումն է օդանավակայաններից և հյուրանոցներից:
Ավտոմեքենան ունենալու է 4 շարքով նստատեղեր, որոնցից երկրորդը և երրորդը կտեղավորեն երեքական ուղևոր, իսկ վերջինում շատ հարմարավետ կարող են տեղավորվել 4 ուղևոր: Սրահի ներսում հարմարավետությունը ապահովելու են հատուկ լապտերները` նախատեսված ընթերցանության համար:
Ինչպես հայտնում են Nissan-ի ներկայացուցիչները, NV3500 HD-ն կարող է ավելի քան 350 տեսակի ձևափոխումների ենթարկվել, ինչպիսիք են ետնամասի ծալովի նստատեղերը և երկրորդ և երրորդ շարքերի բազկաթոռները, որոնք ամենևին էլ կարելի է հավաքել ավտոմեքենայի սրահից:
Բոլոր անհրաժեշտ պարագաներով է հագեցած նաև վարորդի խցիկկը` նավիգացիոն համակարգ, հետնամասի տեսախցիկ, Bluetooth: Ինչ վերաբերվում է ավտոմեքենայի շարժիչին, ապա նախատեսված են երկու հզորությամբ շարժիչներ` 261 ձ.ու. 4լ V6 կամ 317 ձ.ու. 5.2լ V8 շարժիչները:
Բոլոր նորությունները