|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Porsche-ն իր սեփական աշտարակը կկառուցի Miami-ում 07.12.2011

Բոլորին է հայտնի, որ ավտոարտադրող ընկերությունների մեծամասնությունն աշխատում է ընդլայնել իր գործունեության ասպարեզը` արտադրելով տարբեր տեսակի սպառողական ապրանքներ: Սակայն այս անգամ Porsche-ի դեպքում ամեն ինչ այլ է, քանզի ընկերության մասնագետ-դիզայներների շնորհիվ Porsche-ն նվաճում է նորանոր բարձունքներ բառի բուն իմաստով:

Ո՛չ, նրանք ամենևին էլ մտադրված չեն կառուցելու սեփական զբոսայգին, ինչպես դա արեց, օրինակ` Ferrari ընկերությունը, ավելին` նրանք սկիզբ են դրել մի նախագծի, որի արդյունքում կառուցվելու է համատիրական մի շինություն հենց Miami-ի սրտում: "Porsche Design Tower" անվանումը ստացած այս կառույցը հանդիսանում է համատեղ նախագիծ Porsche-ի և անշարժ գույքի գործակալ Gil Dezer-ի միջև:

57-հարկանի աշտարակը զբաղեցնելու է 2.2 ակր հողատարածք և ունենալու է 132 բնակելի տարածք: Աշտարակի բացառիկությունն պահովելու են ավտոմեքենաների համար նախատեսված երեք ռոբոտացված վերելակները, որոնք ավտոմեքենան կհասցնեն ոչ ավել, ոչ պակաս` ձեր շքամուտքի մոտ: Ուշագրավ է այն, որ այլևս հարկ չի լինի մտահոգվելու ավտոմեքենայի առևանգման մասին:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ