Նորություններ
Նոր Logan-ը և Sandero-ն չեն անցել Euro NCAP-ի քրաշ թեստերը
Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Մոտենում է Դեթրոյթում եկող տարվա հունվարի 9-ն կայանալիք Հյուսիսամերիկյան Միջազգային ավտոսրահը, ինչի հետևանքով բազմաթիվ ավտոարտադրողներ հետզհետե սկսել են բացել իրենց ծրագրերի չակերտները: Վերջերս էլ Nissan-ը հաստատեց իր մասնակցությունը շոուին` հայտնելով, որ ավտոսրահի ժամանակ միանգամից երկու կոնցեպտուալ ավտոմեքենաների` նոր Pathfinder-ի և էլեկտրական մինիվանի նախատիպային տարբերակի, շնորհանդես է լինելու:
Ըստ Nissan-ի կոնցեպուալ SUV Pathfinder-ը արտադրական մոդելի նմուշ է հանդիսանում, որն ԱՄՆ-ում վաճառքի դուրս կգա 2012-ի աշնանը:
Nissan-ը դեռևս չի բարձրաձայնում երկրորդ կոնցեպտուալ մոդելի անվանումը, սակայն հայտնում է, որ էլեկտրական մինիվանը նախատեսված է լինելու ավելի գործունյա և մեծ ընտանիք ունեցող անձանց համար, հաշվի առնելով ավտոմեքենայի ճկունությունը, ինչպես նաև լայն, հարմարավետ սրահը: Մնացած բոլոր մանրամասները կբացահայտվեն ավտոսրահի ժամանակ:
Բոլոր նորությունները