Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Ferrari ընկերությունը հանդիսանում է որպես
Իտալիայի խորհրդանիշ ողջ աշխարհով մեկ: Այդ դեպքում, ինչո՞ւ չի կարող այդ
խորհրդանիշի գլուխը դառնալ պետության ղեկավար:
Ferrari ընկերության 64-ամյա նախագահ Լուկա դե
Մոնտեզեմոլոն ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ պետության ղեկավարման
գործում: Նա պատրաստվում է կուսակցության 400 անդամներին հրավիրել ժողովի, որի
ժամանակ էլ կհայտնի իր մտադրության, ինչպես նաև տարբեր նախագծերի մասին, որոնք
կխթանեն ֆինանսական ճգնաժամի հետևանքների նվազեցմանը, աշխատանքային տեղերի աճին,
ինչպես նաև Իտալիայում առավելագույն եկամուտներ ունեցող քաղաքացիների հանդեպ
հարկահավաքի փոփոխությանը: Վարչապետի ընտրությունները կայանալու են 2013 թ.:
Դեռևս հայտնի չէ` կլքի՞
արդյոք դե Մոնտեզեմոլոն իր պաշտոնը Ferrari-ում, թե ոչ` 20 տարի անընդմեջ Ferrari-
նախագահ հանդիսանալուց հետո:
Բոլոր նորությունները