Euro NCAP անկախ փորձագիտական կազմակերպությունը հրապարակել է Dacia/Renault Logan և Sandero Stepway նոր մոդելների քրաշ թեստերի արդյունքները:
Չկա մի երկիր, որտեղ անտարբեր գտնվեն SUV տեսակի ավտոմեքենաների նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը գնում է Toyota Land Cruiser-ի մասին: Բայց արի ու տես, որ 2011 թվականի ընթացքում ԱՄՆ-ում ընդամենը 1662 նման ավտոմեքենա է վաճառվել, ինչն էլ ստիպել է ճապոնացիներին չհապաղել և որոշակի փոփոխությունների ենթարկել այն:
Ավտոմեքենայի արտաքին տեսքի փոփոխությունները նկատելի կլինեն նոր լուսադիոդային լույսերի և քսենոնային լուսարձակների տեսքով: Թերևս, սյսքանն են նորամուծությունները, որոնք նախատեսել են Toyota-ի ինժիներները Land Cruiser-ի համար: Չնայած այն բանին, որ ավտոմեքենայի տեսքը փոքր ինչ հնաոճ է երևում, այնուամենայնիվ, այն առաջվա պես գրավիչ է և, ինչն է ամնեկարևորը` վստահելի:
Land Cruiser-ի 5.7 լ 8-մխողային շարժիչը որևիցե փոփոխության չի ենթարկվել` պահպանելով 381 ձ.ու. հզորությունը, ինչպես նաև 6 արագություն ունեցող ավտոմատ փախանցման տուփը և նավիգացիան:Բոլոր նորությունները