ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված
General Motors-ը նոր նախագիծ է ձեռնարկում, որի ուշադրության կենտրոնում են գտնվում ավտոմեքենայի ետևի նստատեղերում երկարատև և հոգնեցուցիչ ճանապարհորդությունների րոպեները հաշվող երեխաները: Մշակվում է մի նոր տեխնոլոգիա` The Windows of Opportunity (WOO), որն ավելի հաճելի և հետաքրքիր կդարձնի նրանց ուղևորությունը:
Ըստ հոգեբանների հետևի նստատեղերում գտնվող ուղևորներն երկարատև
ճանապարհների ընթացքում սկսում են անհանգստություն և հոգնածություն զգալ, ինչը բացասական է անդրադառնում նրանց ընդհանուր հոգեվիճակի վրա, առավելևս, երբ խոսքը գնում է երեխաների մասին, մինչդեռ մեծերն իրենց զբաղեցնում են նոութբուքերով և փլեյերներով:
Հետևի նստատեղերում տեղավորված ուղևորների համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով Bezalel Արվեստների Ակադեմիայում կզբաղվեն համապատասխան ծրագրերի մշակմամբ, որոնք գործի կդրվեն EyeClick ընկերության կողմից պատրաստված ավտոապակիների միջոցով, այն էլ` հպումային էկրանների տեսքով, որոնք հագեցած են լինելու բազմատեսակ ծրագրերով` նախատեսված երեխաների համար: Գլխավոր հերոսը լինելու է Otto-ն, որն իրենց բնապատկերների միջոցով կպատմի եղանակի մասին: Լրացուցիչ Foofu ծրագրի միջոցով երեխաները հնաավորություն կունենան մատներով նկարելու հենց պատուհանների վրա, իսկ Pond-ի միջոցով`շփվելու նմանատիպ տեխնիկայով համալրված մոտակայքում երթևեկող ավտոմեքենաների ուղևորների հետ:
Բոլոր նորությունները