|   | 
Գլխավոր
Eng / Rus / Arm
Նորություններ
Հետկանչ է հայտարարվել մոտ 300,000 պոտենցիալ վտանգավոր Honda մեքենաների համար։

ԱՄՆ-ի ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ընդլայնում և արդիականացնում է հետաքննությունը մոտ 300.000 ամերիկյան Honda մեքենաների վրա՝ վթարների և վնասվածքների մասին հաղորդումների պատճառով, որոնք պայմանավորված

Toyota Prius-ը ավելի "խելացի" է դարձել 06.03.2012

Հավանաբար, բոլորն էլ կմտաբերեն "Վաղը երբեք չի մահանա" կինոնկարի հայտնի տեսարաններից մեկը, որտեղ Ջեյմս Բոնդն իրեն է մոտեցնում BMW մակնիշի ավտոմեքենան կոճակի մեկ հպումով: Մի փոքր Ջեյմս Բոնդ հիմա իրեն կարող է զգալ յուրաքանչյուր նոր Toyota Prius-ի սեփականատերը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել վերջերս Տոկիոյում ավտոսրահներից մեկի ժամանակ:

Ավտոմեքենան կկատարի  ձեր յուրաքանչյուր հրահանգը, որը դուք կուղարկեք ձեր հեռախոսից (սմարթֆոնից): Կոճակի մեկ հպումով միանում է հրահանգները ճանաչող տեսախցիկը, իսկ ավտոմեքենայի շահագործման ավտոմատ համակարգի չորս լազերային ճառագայթները հայտնաբերում են ճանապարհին հանդիպող բոլոր արգելքները` դրանով իսկ հնարավորություն տալով մեքենայն շրջանցել դրանք:

Toyota Prius-ի հնարավորություններն արդեն հասցրել են բոլորին զարմացնել: Ավտոմեքենան գործում է լիովին ինքնուրույն` առանց վարորդի օգնության, որն այս դեպքում, թվում է թե ավելի կխոչընդոտեր ավտոմեքենայի ընթացքին:

Չնայած այն բանին, որ ավտոարտադրողներն ամենևին էլ չեն ենթադրում վարորդի բացարձակ բացակայությունը ղեկին, այնուամենայնիվ ավտոմեքենայի կայանումը կարող է իրականացվել նաև առանց նրա: Prius-ը կարող է "ինքն իրեն կայանել"` նույնիսկ առանց վարորդի առկայությանը ղեկին, ընդ որում` դա իրագործելով շատ ավելի ճշգրտոորեն և հաշվարկված:


Բոլոր նորությունները

Նորությունների արխիվ